Զելենսկին հայտարարել է՝ պատրաստ է բանակցել Պուտինի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու պատրաստակամության մասին, փոխանցում է Известия.iz-ը:
Այս մասին նա խոսել է մարտի 1-ին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Աշխարհն արդեն հասկանում է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության նախագահին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ նրանք պատրաստ են նրա հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, և ես նույնպես»,- ասել է Զելենսկին։
Բացի այդ, Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար նախ պետք է դադարեցնել կրակը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։