Հոգիս սկսել է առավել հաճախ ցավ զգալ․ Լիլիթ Բասյան
Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններով կիսվելքով իր մտքերով։
Մեկնաբանությունների հատվածում Լիլիթը գրել է, որ հոգու ցավը համեմատելի չէ ֆիզիկականի հետ։
«Հոգիս սկսել է առավել հաճախ ցավ զգալ։ Ես կանգնած եմ մի կողում, եւ իմ աչքերն ամեն օր հետեւում են, թե ինչպես է այս աշխարհը կործանվում։ Որքան ցավոտ է գիտակցել, որ երկինքն այլեւս մաքուր չէ։ Որքան ցավոտ է գիտակցել, որ հավատը լքում է մարդկանց։ Ինչպես կարող են մարդիկ գնալ եկեղեցի պարզապես գնալու համար՝ առանց Աստծուն իրենց ներսում պահելու։ Որքան դաժան է այս աշխարհը, բայց չէ՞ որ ինչ-որ ժամանակ ամեն ինչ այլ էր։
Ես ավելի հաճախ եմ մանկության տարիների հետ կապված երազներ տեսնում եւ արթանանալով երազում եմ գոնե մեկ անգամ խորասուզվել այնտեղ։ Եվ ես հավատում եմ, ինչ գրված է Աստվածաշնչում։ Մի՞թե ընկնելով չեն բարձրանում եւ ճանապարհից շեղվելով չեն վերադառնում»,- գրել է Լիլիթը։