Կանադան կարգելի ռուսական նավերին մտնել իր նավահանգիստներ․ ԶԼՄ
Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով Կանադայի իշխանությունները որոշում են կայացրել արգելել ռուսական նավերի մուտքը կանադական նավահանգիստներ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ICTV հեռուստաալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ դա որոշվել է նախարարների կաբինետի նիստում, որը երեքշաբթի տեղի է ունեցել փակ ռեժիմով: Այս միջոցառումն ուժի մեջ կմտնի այս շաբաթ, սակայն հստակ օրը չի նշվում:
NTV հեռուստաալիքի տվյալներով՝ Կանադայի իշխանությունները նաև որոշել են Ուկրաինա ուղարկել 100 մլն կանադական դոլարի մարդասիրական օգնություն (79 մլն դոլար): Մասնավորապես, Ուկրաինա կուղարկվեն սննդամթերք, ջուր և վրաններ ժամանակավոր բնակության համար։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետության ղեկավարների օգնության դիմումի։
Հիշեցնենք, որ մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Ռուսաստանը, ի պատասխան եվրոպական երկրների կողմից ռուսական ավիացիայի դեմ կիրառած պատժամիջոցների, որոշում է կայացրել փակել իր օդային տարածքը 36 երկրների ավիափոխադրողների համար: