Կիևում հեռուստաաշտարակի գնդակոծման ժամանակ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել
Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն հայտնել է, որ Կիևում հեռուստաաշտարակի գնդակոծման ժամանակ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հրապարակել էին Կիևի հեռուստաաշտարակում տեղի ունեցած պայթյունի կադրերը՝ հայտարարելով, որ դրանում արկ է ընկել:
«Կիևում հեռուստաաշտարակի գնդակոծման հետևանքով աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, հայտնում է մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն», – ասված է Գերագույն ռադայի Telegram-ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն նախազգուշացրել է Կիևում ռազմական օբյեկտներին սպասվող հարվածների մասին։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետության ղեկավարների օգնության դիմումի։