Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները, ինչպես նաև Ուկրաինային օգնելու միջոցները։ Այս մասին Զելենսկին գրել է Twitter-ի իր էջում։
«Քիչ առաջ խոսել եմ Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Քննարկել ենք ԱՄՆ-ի առաջատար դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և Ուկրաինային ռազմական օգնության հարցում։ «Շնորհակալություն ձեր աջակցության համար», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը: