Ճապոնիան իր տարածքում թույլ չի տա ամերիկյան միջուկային զենքի տեղակայումը
Ճապոնիայի պաշտպանության նախարար Նաբուո Կիսին հայտարարել է, որ իր երկիրը երբեք թույլ չի տա Ճապոնիայի տարածքում ամերիկյան միջուկային զենքի տեղակայում։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ին։
«Եթե այս համակարգը ենթադրում է, որ ամերիկայն միջուկային զենքը պետք է տեղակայվի մեր տարածքում խաղաղ ժամանակ և կարող է մեր կործանիչների վրա տեղադրվել անկանխատեսելի իրավիճակներում , ապա դա երբեք չի թույլատրվի»,- ասել է Ճապոնիայի պաշտպանության նախարարը։
Նա ընդգծել է, որ Տոկիոն կշարունակի հավատարիմ մնալ երեք միջուկային սկզբունքների։
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան խորհրդարանի վերին պալատում հայտարարել էր, որ երկրում ամերիկյան միջուկային զենքի տեղակայումն անթույլատրելի է։
1971 թվականին Ճապոնիայի խորհրդարանն ընդունել է երեք սկզբունք՝ միջուկային զենքի գործարանների կառուցման, զենքի մշակման և ձեռքբերման մերժում, սակայն ճապոնացի փորձագետները վերջին շրջանում ակտիվ քննարկում են երկրի տարածքում ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայման հարցը։