4 միլիոն մարդ կարող է լքել Ուկրաինան․ ՄԱԿ
Մինչև 4 միլիոն մարդ կարող է լքել Ուկրաինան ռազմական գործողությունների պատճառով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը՝ Կիևին հումանիտար օգնությանը նվիրված քննարկման ժամանակ։
«Մեր հաշվարկներով՝ մինչև 4 միլիոն մարդ կարող է լքել երկիրը»,- ասել է Գրիֆիթսը։
Ի դեպ, միջոցառմանը ներկա ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին պարզաբանել է, որ 4 միլիոնը նախնական սահմանված թիվն է։ «Սա պլանավորած ցուցանիշ է, հուսով եմ, որ մենք 4 միլիոն փախստական չենք ունենա, բայց բնակչության արտահոսքի ներկայիս տեմպերով մենք կարող ենք շատ արագ հասնել դրան»,- ասել է նա։