Ռուս դիրիժոր Վալերի Գերգիևին հեռացրել են Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբից
Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբն աշխատանքից ազատել է ռուս դիրիժոր Վալերի Գերգիեւին։ Այս մասին Twitter-ում հայտնել է «DPA» գործակալությունը՝ վկայակորելով քաղաքապետ Դիթեր Ռայթերի խոսքերը։
Նախորդ ուրբաթ Ռայթերը հայտարարարել, էր, որ եթե ռուս երաժիշտը մինչեւ երկուշաբթի «չմատնանշի իր դիրքորոշումը (Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության վերաբերյալ), չի կարողանա շարունակել աշխատել որպես ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժոր»։
Ռուս երաժիշտը Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2015թ․-ից։ Նրա հետ պայմանագիրը կնքված էր մինչեւ 2025թ․-ը։
Ավելի վաղ նրա ղեկավարությամբ ելույթները չեղարկել էին Փարիզի ֆիլհարմոնիայում եւ «Քարնեգի հոլում»։