Խամենեի. Ուկրաինան դարձել է ԱՄՆ-ի ստեղծած ճգնաժամի զոհը
Ուկրաինայի հակամարտությունը կապված է աշխարհում ճգնաժամներ ստեղծելու ԱՄՆ-ի քաղաքականության հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Եթե նա (ԱՄՆ-ը) չկարողանա ճգնաժամ ստեղծել, ապա զենքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները չեն կարողանա առավելագույն չափով աշխատել։ Նրանց համար անհրաժեշտություն է ճգնաժամներ ստեղծելը՝ ապահովելու այդ մաֆիայի շահերը»,- ասել է նա՝ նշելով, որ այսօր Ուկրաինան դարձել է ԱՄՆ-ի այդ քաղաքականության զոհը։
Ավելի վաղ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն է Ուկրաինային հասցրել դրան։ Ընդ որում, Խամենեին ընդգծել է, որ Իրանը, իհարկե, դեմ է պատերազմին ու ավերածություններին աշխարհի ցանկացած կետում։