Լուկաշենկոն մտավախություն է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է մոլորակայինի վերաճել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեքշաբթի երկրի Անվտանգության խորհրդի նիստին մտահոգություն է հայտնել, որ եվրոպական լուրջ հակամարտությունը կարող է մոլորակայինի վերաճել, հայտնում է БелТА-ն։
«Աստված մի արասցե, այն (լուրջ եվրոպական հակամարտությունը) մոլորակայինի վերաճի»,- ասել է Լուկաշենկոն։
Քաղաքական գործչի խոսքով՝ այս հակամարտությունը 2014թ. առաջ է ծագել, սակայն այդ ժամանակ սուր ռազմական փուլ անցավ։
Որպես այս ճգնաժամի պատճառ Բելառուսի առաջնորդը նշել է «Արեւմուտքի կողմից անվտանգության համակարգի բացարձակ անտեսումը»։ Նա նաեւ արեւմտյան երկրներին մեղադրել է հակակշիռների եւ զսպման համակարգի համահարթեցման մեջ, որոնք դժվարությամբ ձեռք էին բերվել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։