Եվրամիությունը Ռուսաստանին տոտալ տնտեսական եւ ֆինանսական պատերազմով է սպառնացել
Ֆրանսիայի ֆինանսների նախարարության ղեկավարը հայտարարել է, որ Եվրամիությունը տոտալ տնտեսական ու ֆինանսական պատերազմ կսկսի Ռուսաստանի դեմ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո արեւմտյան երկրները հայտարարել են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Եվրամիությունը որոշել է արգելել Ռուսաստանի բանկի պահուստների եւ ակտիվների կառավարման հետ կապված գործարքները։ Սահմանափակումները նաեւ խոշոր ֆինանսական հաստատությունների վրա են ազդել։
Որոշ ընկերությունների համար այժմ դժվարացել են արտասահմանից կապիտալի ներգրավման հնարավորությունները:
ԳԴՀ-ն դադարեցրել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտիֆիկացման գործընթացը։
Եվրամիությունն արգելել է թռիչքները միության երկրների տարածքով, ընկերությունները կդադարեցնեն Ռուսաստանին թռչող սարքերի կամ դրանցում օգտագործվող պահեստամասերի մատակարարումը։
Մոսկվայում հայտնել են, որ իրենք պատրաստ են պատժամիջոցների եւ աջակցություն կցուցաբերեն բիզնեսին: