Ռուսաստանցի գեղասահորդները զրկվեցին միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից
Ռուսաստանի եւ Բելառուսի գեղասահորդները զրկվեցին միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից։ Որոշումն ընդունել է Չմշկավազորդների միջազգային միությունը (ISU), որն անցկացնում է բոլոր տարիքային խմբերի աշխարհի առաջնությունները։
«Ռուսաստանի եւ Բելառուսի գեղասահքի ֆեդերացիաները ներկայացնող մարզիկներն ու այլ ներկայացուցիչները չեն կարող հրավիրվել կամ մասնակցել ISU-ի միջազգային մրցումներին։
ISU Խորհուրդը կշարունակի ուշադիր հետեւել Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին եւ ըստ անհրաժեշտության կդիմի լրացուցիչ քայլերի»,- նշվում է միջազգային ֆեդերացիայի պաշտոնական հաղորդագրությունում։
Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկները չեն կարողանա մասնակցել գեղասահքի, չմշկավազքի եւ շորթ-տրեկի միջազգային մրցումների։