1721 տարի ինչ-որ մարդկանց մտքով անցել է, բայց այս ծանրության տակ չեն մտել. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի անդամների հետ քննարկել ենք ընթացիկ աշխատանքներն ու հետագա քայլերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել;
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը դիմորդների մեծամասնությանն արդեն լսել է, ծանոթացել նրանց գործերին։
«1721 տարի ինչ-որ մարդկանց մտքով անցել է, բայց այս ծանրության տակ չեն մտել, ու այսօր, Աստծո կամոք, պետք է վերականգնենք հույսը, հավատը, վստահությունը, միասնությունը։ Հավատքն ամենամեծ զենքն է աշխարհում», - ասել է Գագիկ Ծառուկյանը։
Նշենք, որ Հայաստանում պետք է տեղադրվի Քրիստոսի արձանի լավագույն տարբերակը, ամենաբարձրն աշխարհում։ Սա պետք է դառնա համազգային, միասնական մեգանախագիծ։ Թե ինչ նյութից կլինի արձանը՝ քննարկման փուլում է, դեռ հայտնի չէ նաև արձանի տեղադրման վայրը։ Դրա ընտրությունից հետո միայն, ըստ տեղանքի, կանցնեն պատվանդանի ընտրությանը։
Առաջիկայում հանձնախումբը հանրությանը կներկայացնի արձան-համալիրի լավագույն տարբերակները։ Դրանք կդրվեն հանրային լայն քննարկման։