Թուրքիան կշարունակի հետևել Մոնտրյոյի կոնվենցիայի հոդվածների կատարմանը
Թուրքիան շարունակում է հետեւել Մոնտրյոյի կոնվենցիայի հոդվածների կատարմանը, այդ թվում՝ Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով ռազմանավերի անցման սահմանափակում նախատեսող դրույթի։
«Մոնտրյոյի կոնվենցիայի պահպանումն օգուտ է բերում, եւ մենք շարունակում ենք աշխատանքն այս ուղղությամբ։ Մենք կշարունակենք Մոնտրյոյի կոնվենցիայի 19, 20, 21-րդ հոդվածների իրականացումը, ինչպես արել ենք մինչ օրս»,- երեքշաբթի ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ում մեջբերում է NTV-ն։
Մինչդեռ նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան զգուշացրել է բոլոր առափնյա եւ ոչ առափնյա երկրներին, որ թույլ չի տա ռազմանավերին անցնել Դարդանելի եւ Բոսֆորի միջով։ Ընդ որում, նա չի հստակեցրել, թե երբ է Անկարան արել այդ նախազգուշացումը։
Մինչդեռ Չավուշօղլուն նաեւ հայտարարել է, որ Անկարան Ուկրաինայում տեղի ունեցողը պատերազմ է համարում, ինչի կապակցությամբ մտադիր է վերահսկել Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների կատարմանը։ Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր նախարարը, Թուրքիան կարող է փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռազմանավերի համար, սակայն նույնիսկ այդ դեպքում Ռուսաստանի Դաշնությունն իրավունք կունենա օգտագործել դրանք՝ նավատորմը բազա վերադարձնելու համար։ Ավելին, եթե Թուրքիան կայացնի այս որոշումը, ապա այն կտարածվի նաեւ Ուկրաինայի վրա։