Անտոնիո Կոնտե. Անհավանական է, որ 2022-ին քննարկում ենք Եվրոպայում պատերազմի հավանականություն
Լոնդոնի «Տոտենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունների մասին։
«Իրավիճակը շատ ցավալի է։ Անհավանական է, որ 2022 թվականին քննարկում ենք Եվրոպայում պատերազմի հավանականություն։ Պարզապես անհավանական է եւ ապուշություն։
Մեզ պետք է խաղաղություն, ոչ թե զոհեր։ Պատերազմը չի կարող լինել պատասխան որեւէ բանի։ Ամբողջ աշխարհը պետք է գործի համերաշխ»,- Կոնտեի խոսքը մեջբերում է BBC-ն։
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Տոտենհեմը» մարտի 1-ին կհյուրընկալվի «Միդլսբրոյին»։