Disney-ը, Warner Bros.-ն ու Sony Pictures-ը դադարեցրել են ֆիլմերի թողարկումը Ռուսաստանում
Disney-ն Ուկրաինայում հատուկ օպերացիայի պատճառով կդադարեցնի իր բոլոր ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանում։ ՌԴ-ում տեղի չի ունենա նաեւ «Ես կարմրում եմ» մուտֆիլմի պրեմիերան, որը նախատեսված էր մարտի 10-ին։
Նոր «Բեթմենի» թողարկումը, որի գլխավոր դերում Ռոբերտ Պատինսոնն է, Ռուսաստանում ծրագրված էր մարտի 2-ին, իսկ «Մորիբուսի» թողարկումը (գլխավոր դերը կատարում է Ջարեդ Լետոն)՝ մարտի 24-ին։
«Հաշվի առնելով չհրահրված հարձակումն Ուկրաինայի վրա եւ ողբերգական հումանիտար ճգնաժամը՝ մենք դադարեցնում ենք ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանում, այդ թվում Pixar-ի «Ես կարմրում եմ» մուլտֆիլմի առաջիկա ցուցադրությունը»,- հայտնել է ընկերությունը։