Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 324 նոր դեպք. 23 մարդ մահացել է
Մարտի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք, մահացել է 17 մարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Նախորդ օրն արձանագրվել է նաեւ մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 2898664 թեստավորում: Երեկ կատարվել է 4 076 թեստավորում։ Վարակվածների ընդհանուր թիվը՝ 420156 է։ Առողջացածների թիվը՝ 402916-ը, փաստացի այս պահին բուժվում է 7150 մարդ։
Համավարակի պատճառով մահացել է 8478 մարդ, եւս 1612 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաեւ կորոնավիրուսով։