Իտալիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ՌԴ-ում գտնվող իր քաղաքացիներին հայրենիք վերադառնալ
ՌԴ-ում ժամանակավորապես գտնվող իտալացի բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվել վերադառնալ հայրենիք, ինչպես նաեւ հետաձգել ավելի վաղ նախատեսված ուղեւորություններն այդ երկիր։ Այս խորհուրդը երկուշաբթի հրապարակվել է ԱԳՆ ճգնաժամային կենտրոնի կայքում։
Մասնավորապես, հաղորդման մեջ հիշատակվում է Իտալիայի օդային տարածքը փետրվարի 27-ից ռուսաստանյան ինքնաթիռների համար փակելու որոշման մասին։ «Հաշվի առնելով այս եւ հնարավոր հետագա սահմանափակումները՝ ժամանակավորապես ՌԴ տարածքում գտնվող քաղաքացիներին (զբոսաշրջիկներ, ուսանողներ, գործնական այցերով այդ երկրում գտնվողներ) կազմակերպել հայրենիք վերադարձը ցանկացած առեւտրային տրանսպորտով»,- ասվում է հայտարարությունում։