ԱԺ նիստը (Տեսանյութ)
Ազգային ժողովն իր հերթական քառօրյա նիստերն է գումարել: Օրակարգում ընդգրկված է 29 հարց:
ԱԺ այս քառօրյայի օրակարգում միանգամից երեք ընտրություն է տեղի ունենալու: Նախ այսօր կքննարկվի Վերաքննիչ հանձնաժողովի ժողովի նախագահի ընտրության հարցը, թեկնածուն ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանն է:
Վաղը՝ մարտի 2-ին, ԱԺ-ում տեղի է ունենալու ՀՀ նախագահի ընտրությունը: Միակ թեկնածում ՔՊ-ի առաջադրած Վահագն Խաչատրյանն է, ով այս պահին ԲՏԱ նախարարն է:
Օրակարգում է նաեւ ԿԲ անդամի ընտրության հարցը, թեկնածուն ՔՊ-ի Քաղաքացիական պառաջադրած Լեւոն Սահակյանն է, ով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդականն է:
Զինծառայողների վերաբերյալ միանգամից երկու հարց է օրակարգում՝ մեկը՝ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի, մյուսը ՔՊ ական Հայկ Սարգսյանի հեղինակած։
Վերջինս առաջարկում է ամրագրել, որ զոհված զինծառայողների եղբայրները չծառայեն բանակում, իսկ ընդդիմադիր պատգամավորն էլ առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին որպես փոխհատուցում տրվող վարձով ապրելու գումարի տրամադրման կարգը։ Երկու նախագծերն էլ հանձնաժողովում դրական եզրակացություն են ստացել։
Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին,
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,