ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Պեսկովի դեմ
Եվրամիությունը պատժամիջոցների ցուցակներում ներառել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` հայտնում է ԵՄ պաշտոնական պարբերականը։
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստացել էր պատժամիջոցներ կիրառել քաղաքական ու ռազմական ոլորտների մի շարք խոշոր գործիչների դեմ։ Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։
Երկու օր առաջ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պատժամիջոցների ցուցակում ներառել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին։