Չեղարկվել են Երեւանից դեպի Կրասնոդար, Կիեւ, Սոչի մի շարք չվերթներ
Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով չեղարկվել են Երեւանից դեպի Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ եւ ռուսական մի շարք քաղաքներ նախատեսված չվերթներ։
ԼՈՒՐԵՐ.com-ը «Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկացավ, որ այսօր չեղարկվել են «Աէրոֆլոտի և «Ուրալյան ավիաուղիներ»-ի չվերթները. 2 չվերթ դեպի Կիև, 2 չվերթ դեպի Կրասնոդար, որի օդանավակայանը փակ է։
Նշենք, որ անցած հինգշաբթի չեղարկվել են դեպի Սոչի, Կրասնոդար չվերթները, ուրբաթ՝ դեպի Կիև,Կրասնոդար, Ռոստով չվերթները։ Եվրոպական մի շարք երկրներ հայտարարել են ռուսական ավիաընկերությունների համար իրենց օդային տարածքը փակելու մասին։