ԵՄ-ն այնքան հեռու չի գնացել, որ արգելի Լավրովի դիվանագիտական ճանապարհորդությունը. Բորել
Եվրամիությունն այնքան հեռու չի գնացել, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին արգելվեն դիվանագիտական ճանապարհորդություններ իրականացնել, ԵՄ պատժամիջոցները բացառություններ են թույլ տալիս։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԵՄ պատժամիջոցները խանգարել են ռուս նախարարի այցին Ժնև։
«Պատժամիջոցները բացառություններ են անում դիվանագիտական նկատառումներից ելնելով, մենք այնքան հեռու չենք գնացել, որ արգելել ենք Լավրովի դիվանագիտական ճանապարհորդությունը»,- ասել է նա։
Փետրվարի 25-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարարը փետրվարի 28-ից մարտի 1-ը Ժնևում պետք է մասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանին։
Ավելի ուշ ԵՄ երկրները սկսել են փակել օդային տարածքը՝ Ուկրաինայում ստեղծված իրադրության պատճառով։ Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ՄԱԿ-ը չի կարող ապահովել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության ժամանումը Ժնև՝: