ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն Ռուսաստանին զրկեցին ֆուտբոլային բոլոր մրցաշարերից
ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն ֆուտբոլի Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներին ու ակումբներին հեռացրին բոլոր միջազգային մրցաշարերից:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում Ռուսաստանի հավաքականը պետք է հանդիպեր Լեհաստանի հավաքականի հետ։
Մոսկվայի «Սպարտակը» հեռացվել է Եվրոպայի լիգայից, որտեղ՝ 1/8 եզրափակիչում պետք է մրցեր գերմանական «Լայպցիգի» հետ։