Լավրովի այցը Ժնև չեղարկվել է ԵՄ-ի կողմից ավիաերթուղիներն արգելափակելու պատճառով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Ժնև չեղարկվել է՝ ԵՄ անդամ երկրերի կողմից ավիաերթուղիներն արգելափակելու պատճառով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:
«Լավրովի՝ Ժնև նախատեսված այցը, որտեղ նա պետք է մասնակցեր ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին և Զինաթափման կոնֆերանսին, չեղարկվել է, ԵՄ անդամ մի շարք երկրների կողմից իրենց օդային տարածքներով նրա ինքնաթիռի թռիչքն արգելելու պատճառով»,- մանրամասնել է լրատվամիջոցի աղբյուրը: