Պեսկովը նշել է, թե ինչու է Պուտինը հանձնարարել զսպման ուժերը բերել մարտական հատուկ ռեժիմի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ զսպման ուժերը մարտական հատուկ ռեժիմի բերելու վերաբերյալ որոշումը հետևել է, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հայտարարություններից հետո, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Տարբեր մակարդակների տարբեր ներկայացուցիչների հայտարարություններ են եղել հնարավոր կոնֆլիկտային իրավիճակների և նույնիսկ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև կոլիզիաների ու բախումների մասին։ Մենք բացարձակապես անընդունելի ենք համարում նման հայտարարությունները։ Այս հայտարարությունների հեղինակների անունները չեմ նշի, թեև դա Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն էր»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը: