Քրիստիննե Գրիգորյանը որոշել է Կառույցի պատմությունից ջնջել Արման Թաթոյանին. պաշտոնական կայքում նախկին Պաշտպանների թվում Թաթոյանը չկա (լուսանկար)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրված Քրիստիննե Գրիգորյանը փետրվարի 25-ին ստանձնել է ՄԻ պաշտպանի պաշտոնը և արել «առաջին» գործը. Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում` Կառույցի պատմություն բաժնում բացակայում է Արման Թաթոյանի մասին տվյալներն ու լուսանկարը։
Քրիստիննե Գրիգորյանը, ում վստահվել է ՄԻ պաշտպանի պարտականությունները, որոշել է Կառույցի պատմությունից ջնջել Արման Թաթոյանին։