Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Պուտինը հրամանագիր է ստորագրել տնտեսության մեջ հատուկ միջոցներ կիրառելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել տնտեսության մեջ հատուկ միջոցներ կիրառելու մասին: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամաբ՝ հրամանագրի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Հրամանագրի նախաբանում նշում է, որ այն ստորագրվել է «ԱՄՆ-ի և նրան միացած օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների անբարյացակամ և միջազգային իրավունքին հակասող գործողությունների կապակցությամբ՝ կապված ՌԴ քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակող միջոցների ներդրման հետ»:
Աղբյուրի հաղորդմամբ՝ փաստաթղթում նշված տնտեսական միջոցները կիրառվում են Ռուսաստանի ազգային շահերը պաշտպանելու համար:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։