Ուկրաինան խնդրում է նոր հատուկ ընթացակարգով անհապաղ միանալ ԵՄ-ին
Ուկրաինան խնդրում է ԵՄ-ին նոր հատուկ ընթացակարգով իրականացնել Ուկրաինայի անհետաձգելի անդամակցությունը ԵՄ-ին: Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է УНИАН-ը։
«Մենք դիմում ենք Եվրամիությանը՝ նոր հատուկ ընթացակարգով Ուկրաինայի անհետաձգելի անդամակցության հարցով»,- ասել է նա։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան երախտապարտ է իր գործընկերներին աջակցության համար:
«Բայց մեր նպատակն է լինել բոլոր եվրոպացիների հետ միասին եւ ամենակարեւորը՝ հավասար պայմաններում»,- ասել է նա:
Զելենսկին վստահ է, որ դա արդար է. «Ես վստահ եմ, որ մենք արժանի ենք դրան։ Վստահ եմ, որ այդ ամենը հնարավոր է»: