Ռուբլին շարունակում է արժեզրկվել բորսայում
Երկուշաբթի ռուբլու փոխարժեքը շարունակում է ընկնել Մոսբորսայի սահմանած սահմանների ընդլայնումից հետո. դոլարը բարձրացել է՝ հասնելով 95,4825 ռուբլու, եվրոն՝ 107,355 ռուբլու, վկայում են Մոսկովյան բորսայի տվյալները։
Ռուսական արժույթի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնին՝ աշխարհաքաղաքական եւ պատժամիջոցային ռիսկերի համատեքստում։
Ռուսաստանի Կենտրոնական բանկը երկուշաբթի տնօրենների խորհրդի արտահերթ նիստում գործող տոկոսադրույքը բարձրացրել է՝ հասցնելով 20 տոկոսի, ինչը նրա նոր պատմական առավելագույնն է։ Ֆինանսների նախարարությունը փետրվարի 28-ից արտահանողներին պարտավորեցնում է արտարժութային հասույթի 80 տոոկսը վաճառել բոլոր արտաքին առեւտրային պայմանագրերի շրջանակում։