Ժորա Շահինյանի «Իմ երազանք» երգը համացանցի հիթ է դարձել
Մոսկվայաբնակ երգիչ ժորա Շահինյանը, ով երգարվեստում հայտնի դարձավ «Իմ սեր» երգով, որն իր հանդիսատեսին հայտնի է «Քո սերը ինձ տվեց թևեր» վերնագրով, հերթական հիթն է թողարկել։
Երգը կոչվում է «Իմ երազանք» ։ Այն մեկ շաբաթում 1 միլիոնից ավելի դիտում ունի։
Տեսահոլովակում նկարահանվել է «Միսս Հայաստան 2020» Մոնիկա Գրիգորյանը։
Գործիքավորումը Գագիկ Ատոմյանինն է, տեսահոլովակի ռեժիսորը Հայկ Ստարսլայֆն է։
Երգիչն ապրելով Մոսկվայում՝ Ռուսաստանում երկրպագուների մեծ բանակ է ձեռք բերել, սակայն դժվարանում է ասել՝ Հայաստանում, թե Ռուսաստանում են ավելի շատ նրա երկրպագուները։
Ժորան ստեղծագործական ակտիվ կյանքով է ապրում, հաճախակի պրեմիերաներով է ներկայանում, սակայն նրա խոսքով՝դեռ վաղ է մենահամերգի մասին մտածել։
Առաջիկայում տարբեր երկրներում համերգների կմասնակցի, իր լսարանին կներկայանա նաև ոճային փոփոխությամբ։
Operativ.am-ի հետ զրույցում երգիչն իր հաջողության գաղտնիքը երգի հանդեպ սերն ու աշխատասիրությունն է համարում ։
«Շնորհակալ եմ իմ լսարանին, երկրպագուներին, ում շնորհիվ իմ բոլոր երգերը միայն դրական արձագանքների է արժանանում։ «Իմ երազանք» երգը մեկ շաբաթում մեկ միլիոն դիտում ունեցավ, ինչը ինձ պարտավորեցնում և մոտիվացնում է էլ ավելի գեղեցիկ երգեր թողարկել։
Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր առաջին օրվանից ինձ հետ աշխատում և ամեն ինչ անում են, որպեսզի իմ ստեղծագործական ուղին հաջող ընթանա »,- ասաց Ժորա Շահինյանը։
Տեսահոլովակը՝ այստեղ: