«Ուկրեներգո»-ն հայտնել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիայի չորս օրվա ընթացքում ոչ մի խոշոր ուկրաինական էներգետիկ օբյեկտ չի վնասվել
«Ուկրեներգո»-ն հայտնել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիայի չորս օրվա ընթացքում ոչ մի խոշոր ուկրաինական էներգետիկ օբյեկտ չի վնասվել։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ուկրաինայի էներգահամակարգն աշխատում է կայուն, վնասվել են միայն 330 կՎտ հզորությամբ մի քանի բարձրավոլտ գծեր, իսկ մնացած հիմնական էներգետիկ օբյեկտներն (գծերն ու ենթակայանները) աշխատել են առանց խափանումների:
Հայտարարվել է նաեւ, որ էլեկտրաէներգիայի սպառումը հարկադրաբար կամ կամավոր նվազեցնելու որեւէ պատճառ չկա։ Դրա մակարդակն արդեն կտրուկ իջել է Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր, ինչը դժվարացնում է էներգետիկ համակարգի բալանսը։ Փետրվարի 26-ին 27 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա է սպառվել, քան փետրվարի 23-ին։ Գրեթե բոլոր տեսակի էլեկտրակայանները ցածր սպառման պատճառով աշխատում են կրճատված հզորությամբ: