ՌԴ ՊՆ. Ռուսական ավիացիան իշխում է Ուկրաինայի ամբողջ օդային տարածքում
Ռուսական մարտական ավիացիան իշխում է Ուկրաինայի ամբողջ օդային տարածքում, տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ռուսական ավիացիան իշխում է Ուկրաինայի ամբողջ օդային տարածքում»,- ասել է նա լրագրողներին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը անցած օրը ոչնչացրել են «Бук М-1» մարտական ութ մեքենա, С-300 ԶՀԿ եւ «Бук М-1»-ի թիրախավորման կայաններ, երեք ռադիոտեխնիկական դիրք՝ П-14 կայաններով, չորս մարտական ինքնաթիռ գետնին եւ մեկը՝ օդում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին, ի պատասխան Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների՝ իրենց ինքնիշխանությունը ճանաչելու խնդրանքի, ստորագրել է համապատասխան հրամանագրերը, իսկ փետրվարի 24-ին հայտարարել Ուկրաինայի ապառազմականացման եւ ապազգայնականացման հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ քաղաքացիական օբյեկտներին հարվածներ չեն հասցնում։