Հայաստանում պատվաստված քաղաքացիների թիվն անցել է 2 միլիոնից
Հայաստանում փետրվարի 27-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, պատվաստվել է 2 031 732 քաղաքացի:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առաջին դեղաչափով իրականացվել է 1 087 524, երկրորդ դեղաչափով՝ 920 978 պատվաստում:
Խթանիչ պատվաստումների թիվը 23 230 է: