Մեդվեդևը պաշտոնապես դարձավ առաջին ռակետ, Խաչանովը ևս առաջադիմել է
Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը պաշտոնապես գլխավորեց Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակը։ Սերբ Նովակ Ջոկովիչը նահանջեց երկրորդ տեղ։ Անցած շաբաթ Ջոկովիչը Դուբայի մցաշարի քառորդ եզրափակիչում պարտվել էր աշխարհի 123-րդ ռակետ, չեխ Իրժի Վեսելիին, իսկ Մեդվեդեւը հասել էր Ակապուլկոյի մրցաշարի կիսաեզրափակիչ եւ պարտվել իսպանացի Ռաֆայել Նադալին, որը բարձրացել է չորրորդ տեղ։
Մեդվեդեւը 27-րդ առաջին ռակետն է պատմության մեջ։ Ջոկովիչը առաջին տեղը զբաղեցրեց 361 շաբաթ, ինչը ռեկորդ է։
Ռուսաստանի ներկայացուցիչներից նախկինում աշխարհի առաջին ռակետ են եղել Եվգենի Կաֆելնիկովն ու Մարատ Սաֆինը։
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը բարձրացել է մեկ աստիճան եւ այժմ 25-րդն է։
АТР. Փետրվարի 28
1 (2). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 8615
2 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 8465
3 (3). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 7515
4 (5). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 6515
5 (4). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 6445
6 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 5000
7 (6). Մատեո Բերետինի (Իտալիա)՝ 4928
8 (8). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 3915
9 (9). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3883
10 (11). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան)՝ 3496