Նորվեգական Equinor-ը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում եւ դուրս կգա համատեղ ձեռնարկություններից
Նորվեգական Equinor նավթագազային խումբը կդադարեցնի ներդրումները Ռուսաստանի Դաշնությունում, կսկսի դուրս գալ համատեղ ձեռնարկություններից, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։
«Equinor-ի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել նոր ներդրումները Ռուսաստանում եւ սկսել Equinor-ի՝ ռուսական համատեղ ձեռնարկություններից դուրս գալու գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ: