Կորոնավիրուս տարածները տառապում են տևական հոգեկան և հուզական խնդիրներից
Կորոնավիրուս տարածները 60 տոկոսով ավելի հաճախ են տառապում տեւական հոգական եւ հուզական խնդիրներից, պարզել են Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցում։ Այս մասին գրում է «Աշխարհի շուրջը» կրթական պորտալը:
COVID-19-ից հետո ամենատարածված հոգեկան խանգարումների շարքում գիտնականները նշել են անհանգստությունը, դեպրեսիան, ինքնասպանության մտքերը, անքնությունը, ուշադրության կենտրոնացման նվազումը, ինչպես նաեւ ալկոհոլի եւ թմրանյութերի օգտագործման հանդեպ հակումը:
Գիտնականները նշում են, որ վիրուսը կարող է խաթարել ուղեղի նյարդային կապերը եւ դրանով «մառախուղի» զգացում առաջացնելով գլխում:
COVID-19-ի հետեւանքներն ուսումնասիրելու համար գիտնականները վերլուծել են չափահաս հիվանդների 154.000 բժշկական քարտերի տվյալները, ովքեր COVID-19 են տարել 2020 թվականի մարտից մինչեւ 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում: Պարզվել է, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների ռիսկերը կարող են աճել COVID-19-ից ապաքինվելուց մեկ տարի անց։
Կորոնավիրուս տարածների շրջանում հակադեպրեսանտների օգտագործումն աճել է 55 տոկոսով։ Նրանք, ովքեր ապաքինվել են Covid-ից, 34 տոկոսով ավելի շատ են կախվածության մեջ ընկել ափիոնային նյութերից, նրանց մոտ 20 տոկոսով ավելի հաճախ են ալկոհի եւ ծանր թմրամիջոցների հանդեպ հակում զարգացել:
Հոգեկան խնդիրների ռիսկն ուղղակիորեն կապված է COVID-19-ի ընթացքի ծանրության հետ։ Թեթեւ ընթացքով հիվանդների մոտ հոգեկան խանգարումների զարգացման հավանականությունը բարձր է 27 տոկոսով, իսկ ծանր հիվանդների մոտ՝ 45 տոկոսով: