Թբիլիսիի Հավլաբարում անցկացվել է նկարների ցուցադրություն՝ նվիրված Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերին
Փետրվարի 27-ին Թբիլիսիի Հավլաբար թաղամասի «Երևանյան պուրակում» Վրաստանի երիտասարդական միության կողմից անցկացվել է նկարների ցուցադրություն՝ նվիրված Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերի թեմային։ Այդ մասին ասված է Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում։
Ցուցադրությանը նախորդել է միության նախաձեռնած իրազեկման երթը դեպի ցուցադրության անցկացման վայր։