Մոսկվայիև Կիևի բանակցությունները տեղի կունենան երկուշաբթի առավոտյան
Բելառուսում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը կարող է մեկնարկել երկուշաբթի առավոտյան, քանի որ Կիևի ներկայացուցիչները որոշել են հանրապետություն մուտք գործել Լեհաստանի կողմից, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է բելառուսցի քաղաքագետ Յուրի Բոսկրեսենսկին, որը մտերիմ է բանակցությունների կազմակերպիչների հետ:
«Բանակցությունները կանցկացվեն երկուշաբթի առավոտյան, քանի որ ուկրաինական պատվիրակությունը, վախենալով իրենց կյանքի համար, ուղեւորվել է դեպի Գոմել Լեհաստանով՝ Բրեստի «Վարշավայի կամուրջ» անցակետով: Նրանք մեծ շրջապտույտ են կատարում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նա հավելել է, որ ուկրաինական պատվիրակությունը կազմված է առավելագույնը հինգ անձից, մասնավորապես՝ դրա կազմում են ԱԳՆ փոխնախարարները, ռազմական եւ քաղաքական ոլորտի ներկայացուցիչներն, ինչպես նաեւ «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան: