Պորտուգալիայի դեսպանությունը կազմակերպել է Ֆոնսեկայի տարհանումը Կիևից
Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կարողացել է հեռանալ Ուկրաինայից։
Մասնագետն ընտանիքի հետ Կիևում էր։ Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, Պորտուգալիայի դեսպանությունը ուրբաթ օրը՝ փետրվարի 25-ին, միկրոավտոբուսով կազմակերպել է նրա և մարզչի ընտանիքի տարհանումը երկրի մայրաքաղաքից։
Ավտոմեքենայով Ֆոնսեկային տեղափոխել են Ռումինիա, որտեղից նա արդեն մեկնել է Լիսաբոն։
«Հանքափորների» բրազիլացի ֆուտբոլիստները նույնպես հեռացել են Կիևից, սակայն թիմի ներկայիս մարզիչ Ռոբերտո Դե Զերբին դեռ Կիևում է։ Հաղորդում է ArmSport.am-ը։