ԱՄՆ դեսպանատունը համաքաղաքացիներին խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում անհապաղ հեռանալ Ռուսաստանից
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը համաքաղաքացիներին խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում անհապաղ հեռանալ, քանի դեռ կան կոմերցիոն թռիչքներ։
Դիվանագիտական առաքելության կայքում տեղադրված նախազգուշացման մեջ ասվում է, որ ավելի շատ ավիաընկերություններ չեղարկում են թռիչքները դեպի Ռուսաստան և Ռուսաստանից, և շատ երկրներ փակել են օդային տարածքը ռուսական ավիափոխադրողների համար։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն Ռուսաստանից անհապաղ հեռանալու մասին՝ ավիահաղորդակցության դեռևս հասանելի տարբերակների միջոցով», – հորդորել են դեսպանատանը։