Կիևը շրջափակված է, մենք չենք կարող բնակիչներին տարհանել․ Կլիչկո
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ Կիևը շրջափակված է։ Այս մասին նա ասել է The Associated Press-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քաղաքային իշխանությունները պատրաստվում են տարհանել բնակիչներին։
«Մենք չենք կարող դա անել, բոլոր ելքերը արգելափակված են։ Հենց հիմա մենք շրջապատված ենք»,- Կլիչկոյի խոսքերն է փոխանցում Meduza-ն։
Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետը նաև նշել է, որ քաղաքը հումանիտար աղետի եզրին է. քաղաքը դեռ էլեկտրականություն, ջուր և ջեռուցում ունի, սակայն սննդամթերքի և դեղորայքի առաքման ենթակառուցվածքներն ավերվել են։