Ուկրաինայում ռուսական կողմը կորուստներ և վիրավորներ ունի․ ՌԴ ՊՆ
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության հետևանքով ռուսական կողմն ունի կորուստներ և վիրավորներ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսաստանի զինծառայողները քաջություն ու հերոսություն են դրսևորում հատուկ գործողության շրջանակներում մարտական առաջադրանքներ կատարելիս։ Ցավոք, կան նաև զոհեր և վիրավորներ։ Մեր կորուստները մի քանի անգամ քիչ են ոչնչացված ազգայնականներից, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ի կորուստներից»,- նշել է նա։
Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական կողմը արժանապատիվ վերաբերմունք է ցուցաբերում այն ուկրաինացի զինծառայողներին, որոնք զենքը վայր են դրել։