ՌԴ ՊՆ-ն Կիևին մեղադրում է ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մեջ
Ուկրաինացի զինվորականները սկսել են զանգվածաբար օգտագործել ֆոսֆորով արգելված զինամթերք Կիևի արվարձաններում՝ Գոստոմելի օդանավակայանի մոտ, որը գրավված է ռուսական բանակի ստորաբաժանումների կողմից։ Այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ այսպես կոչված ԼԺՀ-ի զորքերը 56 կմ խորությամբ առաջ են անցել Ուկրաինայի տարածք։
Կոնաշենկովի խոսքով՝ Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկում ազգայնականները, հանդես գալով որպես պատնեշի ջոկատներ, հրամանատարներին գնդակահարելու սպառնալիքի տակ փորձում են կանգնեցնել Ուկրաինայի ԶՈւ նահանջող ստորաբաժանումները և ստիպել նրանց շարունակել դիմադրությունը։
Կոնաշենկովն ասել է, որ Մարիուպոլում «Աջ սեկտորի» գրոհայինները ահաբեկում են խաղաղ բնակիչներին։
Միաժամանակ ՌԴ ՊՆ-ն չի հայտնում ՌԴ զինված ուժերի կորուստների մասին։