Ռուս-ուկրաինական իրավիճակի հետ կապված Սերժ Սարգսյանը որևէ լրատվամիջոցի որևէ մեկնաբանություն չի տվել
Ռուս-ուկրաինական իրավիճակի հետ կապված Սերժ Սարգսյանը որևէ լրատվամիջոցի որևէ պարզաբանում ու մեկնաբանություն չի տվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Ինչպես հայտնի է այս օրերին համայն մարդկության ուշադրության կենտրոնում ռուս-ուկրաինական պատերազմն է և դրա հետ զուգակցվող իրադարձությունները։
Այդ ընթացոում, անհայտ ծագման ֆեյք տելեգրամյան ալիքներով ու սոցիալական հարթակներում, այսօր շրջանառության մեջ են դրել մի տեղեկատվություն, ըստ որի՝ իբր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանություն է տվել ռուս-ուկրաինական զարգացումնեի շուրջ:
Չեմ բացառում, որ այդ տեղեկատվական կեղծիքը ևս իշխանական շրջանակների ձեռքի գործը լինի: Բայց դա էական չէ:
Ի գիտություն բոլոր լրատվամիջոցների, ցանկանում եմ ասել, որ ռուս-ուկրաինական իրավիճակի հետ կապված Սերժ Սարգսյանը որևէ լրատվամիջոցի որևէ պարզաբանում ու մեկնաբանություն չի տվել»։