Աշխարհի Գավաթ․ Արթուր Դավթյանն առաջինն է հենացատկում
Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը հենացատկում գրավեց առաջին հորիզոնականը:
Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն ավելի վաղ նժույգթափերում կատարել էր նոր տարր, որը կգրանցվի իր անունով։
Աշխարհի Գավաթի խաղարկությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ արծաթե մեդալ էր նվաճել օղակներ վարժությունում։
Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ երկու փուլերը տեղի կունենան համապատասխանաբար Դոհայում և Կահիրեում: Երկրորդ մրցմանը թիմին կմիանա նաև Հարություն Մերդինյանը:
Դոհայում աշխարհի գավաթի խաղարկությունը կանցկացվի փետրվարի 28-ից մարտի 6-ը, իսկ Գերմանիայի մրցաշարն ավարտվել է այսօր փետրվարի 27-ին։ Հաղորդում է ArmSport.am-ը։