Զելենսկին իր անվտանգության ապահովման համար դիմել է Բայդենին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր անվտանգության ապահովման համար դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Զելենսկին ԱՄՆ նախագահին խնդրել է լրացուցիչ օգնություն տրամադրել, որպեսզի հնարավոր լինի ապահովել իր անվտագությունը: Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարն այն տրամադրել է:
ABC լրագրող Ջեն Փսակին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահն այդ խնդրանքով դիմել է ԱՄՆ նախագահին վերջին հեռախոսազրույցի ժամանակ: