Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցելու համար. Պեսկով
Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ուկրաինացիների հետ բանակցություններ վարելու համար Բելառուս է ժամանել Ռուսաստանի պատվիրակությունը՝ բաղկացած ԱԳՆ, ՊՆ և այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից», - ասել է նա։
«Մենք պատրաստ կլինենք սկսել այդ բանակցությունները Գոմելում»,- նշել է Պեսկովը: