Թրամփն անվանել է Պուտինին «խելացի առաջնորդ»
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի հետ իրավիճակում դրսեւորվել է որպես «խելացի առաջնորդ», իսկ Ամերիկայի ներկայիս ղեկավարությունն, ընդհակառակը, վարվել է «անխելք» կերպով: Հեռարձակումն իրականացրել է Newsmax հեռուստաալիքը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Խնդիրն այն չէ, թե Պուտինը խելացի է, թե ոչ: Իհարկե, նա խելացի է: Իրական խնդիրն այն է, որ մեր առաջնորդներն են շատ անխելք»,-ասել է Թրամփը:
ԱՄՆ նախկին նախագահի գնահատմամբ՝ Պուտինը կայացրել է որոշում Ուկրաինայում հատուկ գործողություն անցկացնելու մասին այն բանից հետո, երբ տեսել է Աֆղանստանից ԱՄՆ զորքերի «խղճուկ հեռացումը»: Ընդ որում՝ Թրամփն անվանել է հատուկ գործողությունը «չարագործություն, որը երբեք չպետք է տեղի ունենար»: