ԵՄ-ն փակում է օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար
ԵՄ երկրները փակում են օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար, հայտնել է ARD հեռուստաալիքի Բեռլինի բյուրոյի լրագրողը ՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին:
«ԵՄ երկրները փակում են օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար, ինձ հաստատել է քիչ առաջ տեղեկացված աղբյուրը», – Twitter-ում հայտնել է լրագրողը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանությունը ճանաչելու մասին, իսկ փետրվարի 24-ին Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի ապառազմականացման ուղղությամբ: Ի պատասխան՝ արևմտյան երկրները սկսել են պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի նկատմամբ։
Ավելի վաղ Սլովենիան, Լատվիան և Լիտվան նույնպես փակել էին օդային տարածքը ռուսական ավիաընկերություների համար։