Ֆրանսիան կուժեղացնի Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները
Ֆրանսիան մտադիր է ավելի շատ ռազմական սարքավորումներ մատակարարել Ուկրաինային այդ երկրում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին, շաբաթ օրը հայտնել են Ելիսեյան պալատում:
«Որոշվել է ուկրաինական իշխանություններին ռազմական հանդերձանքի լրացուցիչ մատակարարումներ կազմակերպել, ինչպես նաև ապահովել վառելիքի աջակցությունը», – Ֆրանսիայի նախագահի վարչակազմի հայտարարությունը մեջբերել է AFP գործակալությունը: Թե հատկապես որ ռազմական բեռներն են Ֆրանսիայից առաքվելու Ուկրաինա, չի հստակեցվում։
Մակրոնը նաև մտադիր է ազգային մակարդակով «միջոցներ ձեռնարկել ռուս գործիչների ֆինանսական ակտիվների սառեցման համար»: Բացի այդ, խոստացել են նոր միջոցներ ձեռնարկել SWIFT-ի հասանելիության հարցում, որոնք կընդունվեն եվրոպական գործընկերների հետ համակարգմամբ, նշել են Ֆրանսիայի նախագահի վարչակազմում:
Ֆրանսիան մտադիր է ավելի շատ ռազմական սարքավորումներ մատակարարել Ուկրաինային այդ երկրում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին, շաբաթ օրը հայտնել են Ելիսեյան պալատում: